Այսօր: Երկուշաբթի, 22 Հուլիսի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 438
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2019 թվականի N 66-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելովԱշտարակ համայնքի ավագանու 23.06.2010թ. N 5-Ա որոշումը,, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը փաստացի սահմանազատված է և տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շենքի շահագործման համար անհրաժեշտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման, ինչպես նաև օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 66 հոդվածի, ՀՀ  կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1 կետի 7-րդ ենթակետի և 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց N 1/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0096-0030 ծածկագրով 12,6քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը 57 002 /հիսունյոթ հազար երկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքովկառուցապատված հողամասի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել ընդլայնվող, Ա. Մանուկյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող հասարակական նշանակության օբյեկտի սեփականատեր Ռուզաննա Ավագյանին:

2. Առաջին կետում նշված, Ա. Մանուկյան փողոցի N 1/2 և N 1/3 հասցեներում գտնվող, միավորվող հողամասերին և առևտրի սրահին տալ 1/3 համարը և հասցեն համարել՝

- ք. Աշտարակ, Ա. Մանուկյան փողոցշենք N 1/3:  

3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/

       - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner