Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1106
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 560-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2019 թվականի N 560-Ա

ԽԱՉԻԿ ԳԱԲՐԻԵԼԻ ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք  ընդունելով Խաչիկ Ղազախեցյանի 04.09.2019թ. N 1268 դիմումը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված նոր չափագրումը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 10.09.2019թ. թիվ 15 արձանագրությունը այն մասին, որ սեփականատեր՝ Խաչիկ Գաբրիելի Ղազախեցյանին /ծնվ. 07.10.1940թ./, համասեփականատերեր՝ Անուշ Մանուկի Քարտաշյանին /ծնվ. 10.01.1947թ./, Գաբրիել Խաչիկի Ղազախեցյանին /ծնվ. 28.04.1969թ./, Վահե Խաչիկի Ղազախեցյանին /ծնվ. 20.11.1971թ./ և Քրիստինե Խաչիկի Ղազախեցյանին /ծնվ. 09.07.1977թ./ սեփականության իրավունքով պատկանող 0.02 հա ջրովի վարելահողից 0.0021 հա ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք խաղողի այգու,  ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական  ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

 

1. Խաչիկ Գաբրիելի Ղազախեցյանի ընտանիքին հատկացված  512-ից ծածկագրով 0.02 հա  ջրովի վարելահողից 0.0021 հա ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք խաղողի այգու հողերի շարքին՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:

   2. Քաղաքաշինության և հողօգտագործման,  ֆինանսատնտեսագիտական բաժիններին              /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner