Այսօր: Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1303
ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 06-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2019 թվականի N 06-Ա

ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սոնա Խաչատրյանի 08.01.2019թ. N 01` շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 42 հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն և 19.03.2015թ. N596-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Սոնա Խաչատրյանին Քասախի կիրճ N 15/1, N 17 և N 19 հասցեներում գտնվող հողամասերում տալ տաղավարների և օժանդակ շինությունների կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:

2. Աշտարակ քաղաքի Քասախի կիրճ N 15/1, N 17 և N 19 հասցեներում գտնվող /ծածկագրեր` 02-001-0073-0025, 02-001-0073-0018 և 02-001-0073-0008/ 2286քմ, 4834քմ և 1770քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասերի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման:

3. Աշտարակ քաղաքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել  համապատասխան փոփոխություններ:

4. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/: 

  - Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner