Այսօր: Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1371
ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 658-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2018 թվականի N 658-Ա

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Աշտարակ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

             Վարազդատ Բարսեղյանը հանդիսանալով Տեղական տուրք վճարող սուբյեկտ, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

             Վարազդատ Բարսեղյանը պարտավոր էր իր գործունեության հենց սկզբից վճարելու 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ սահմանված տեղական տուրքը, ինչը կատարվել է մասնակի՝ 160 000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամի չափով և ժամկետի բազմակի խախտումներով:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի` տեղական տուրքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ.: 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածների, <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների պահանջներով՝

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Վարազդատ Բարսեղյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջե գանձել  140 000 /մեկ հարյուր քառասուն հազար/  ՀՀ դրամ, որպես  չվճարված տեղական տուրքի գումար:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աշտարակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Աշտարակ համայնքի ղեկավարը:

                                                         

                                                         

                                                         

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner