Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ քաղաքի 778-001 ծածկագրից 24քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը առանց նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես ընդհանուր օգտագործման:
2. Առաջին կետում նշված 24քմ հողամասի հասցեն համարել`
- ք. Աշտարակ, ՌՖԷԻ Գիտավան, հողամաս N 18/1:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: