Այսօր: Երկուշաբթի, 25 Մարտի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1099
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 05-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2019 թվականի N 05-Ա

ՍՄԲԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սմբատ Վարդանյանի 26.12.2018թ. N 1621` գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսություն կառուցելու շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 42 հոդվածի, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն և 19.03.2015թ. N596-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

   1. Սմբատ Վարդանյանին 02-001-0662-0104 ծածկագրով հողամասում տալ գյուղատնտեսական մթերք մերամշակող տնտեսության կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:

2. Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-001-0662-0104/, Սմբատ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,46հա գյուղատնտեսական նշանակության հողամասում գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության կառուցման և շահագործման համար առանձնացված 0,23հա հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, իսկ գործառնական նշանակությունը`գյուղատնտեսական արտադրական:

3. Առաջին կետում նշված 0,23հա հողամասի հասցեն համարել՝

- ք. Աշտարակ, Եղվարդի խճուղի, հողամաս N 14:

4. Աշտարակ քաղաքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել  համապատասխան փոփոխություններ:

5. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/: 

  - Սույն որոշման 1, 2, 3, 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner