Այսօր: Կիրակի, 15 Սեպտեմբերի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 673
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2019 թվականի N 58-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով Վասիլի Ալեքսանյանի 07.02.2019թ. N 116՝ ինքնակամ ավտոտնակը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշման և ՀՀ <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի  35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի զբաղեցրած 22,8քմ հողատարածքը /ծածկագիր` 106-001-ից/ չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողատարածք`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

    1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 38 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 29,5քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Հաստատել իրադրության հատակագիծը:

3. Ինքնակամ ավտոտնակի և հողամասի հասցեն համարել`

-ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, շինություն N 38/10:

4. Սույն որոշումը՝ կից հատակագծով՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնել անշարժ գույքի կադաստր վարող Աշտարակի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

5. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական  բաժիններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/ 

  - Սույն որոշման 1, 2, 3, 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner