Այսօր: Երկուշաբթի, 22 Հուլիսի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 431
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 248-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2019 թվականի N 248-Ա

ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍԻ ԲՈՑԻՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Ռ. Բոցինյանի 07.05.2019թ. N 573 դիմումը, ըստ  կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը /26.05.2007թ ՍՄ 1426/, ղեկավարվելով  <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35/24 հոդվածի և 10.06.2008թ-ին ընդունված <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ հողամասի վրա առկա շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001թ. չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Ճանաչել  Աշտարակ համայնքում գտնվող, ժառանգությամբ  ձեռք բերված,  հողի սեփականատեր՝ Ռազմիկ Սարգսի Բոցինյանի /ծնվ. 23.05.1938թ./  սեփականության իրավունքը  /ծածկագիր 205-058/ 800քմ տնամերձ  հողամասից  ավել  օգտագործվող  300 քմ  հողամասի  նկատմամբ  /ընդամենը  1100քմ/: 

2.   Քաղաքաշինության և հողօգտագործման  բաժնին /Ա. Մնացականյան / 

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner