Այսօր: Երկուշաբթի, 25 Մարտի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1098
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
20/06/2018
Շարունակվում է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսի շրջագայությունը

Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը շարունակում է շրջագայությունը աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում, ՀՀ մարզերում և Արցախում: Հերթական կանգառը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքն է: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Շրջիկ ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 լուսանկարներ, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաև ներկայիս Երևանը: Այցելուներին ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում տեսնելու հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներն ու թաղամասերը, խորհրդային ժամանակաշրջանի հանրաճանաչ կառույցները, ժամանակակից երևանյան նորակառույցները, մայրաքաղաքի տեսարժան և ուշագրավ վայրերը:
Նշենք, որ «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսը Աշտարակի մշակույթի տանը կհանգրվանի մինչև հունիսի 29-ը:

https://www.yerevan.am
https://www.yerevan.am/am/news/sharownakvowm-e-erewane-erek-hanrapetowt-yownneri-mayrak-aghak-lowsankarneri-ts-owts-ahandesi-shrjag/

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner