Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 771-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Հիմք ընդունելով Յուրիկ Մնացականյանի 10.12.2019թ. N 1859 դիմումը՝  ղեկավարվելով <Ինքնակամ  կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26 Հայաստանի Հանրապետուրյան օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով, նկատի  ունենալով  այն  հանգամանքը, որ Յուրիկ Մնացականյանին պատկանող  գյուղատնտեսական նշանակության 3500 քմ ջրովի վարելահողը փաստացի չափագրման արդյունքում 0815-0078:0079 ծածկագրերով հաշվառված ավել օգտագործվող 1174 քմ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման կամ անվտանգության, ինչպես  նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 

1.Ճանաչել հողի համասեփականատեր՝  Յուրիկ Անանիկի Մնացականյանի /ծնվ. 13.01.1962թ/ անշարժ գույքի  սեփականության իրավունքը 0815-0078:0079 կադաստրային  ծածկագրերով փաստացի  օգտագործվող 4674 քմ մակերեսով  գյուղատնտեսական  նշանակության ջրովի վարելահողի նկատմամբ: 

2. Քաղաքաշինության  և  հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին         /Ա. Մնացականյան ,  Շ.Վահանյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:     

       

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ