 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2019 թվականի N 773-Ա
012-050 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վարդանուշ Միրզախանյանի 11.12.2019թ. N 1865` տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը և ըստ կտակի ժառանգության իրավունքի 28.11.2019թ. N 7164 վկայագիրը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի <Տանձանոց> թաղամասում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 012-050, 620քմ/ տալ 14 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, <Տանձանոց> թաղամաս, 2-րդ փողոց, հողամաս N 14:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2019 թ. դեկտեմբերի 13
ք.Աշտարակ