 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2019 թվականի N 571-Ա
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզային հանձնաժողովի 28.08.2019թ. 0.2534 հա հողամասի հողատեսքի փոփոխություն կատարելու մասին թիվ 9 եզրակացությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35/24 կետի և 43 հոդվածների և ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի հմ. 1066-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի տարածքում գտնվող 02-001-0747-0011 կադաստրային ծածկագրով Համբարձում, Ծովինար, Արթուր և Ստյոպա Քասյաններին պատկանող 0.2534 հա խաղողի այգին բարձրարժեքից փոխադրել ցածրարժեք պտղատու /կորիզավոր/ այգու շարքին:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա.Մնացականյան/
-Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2019 թ. սեպտեմբերի 16
ք.Աշտարակ