 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2019 թվականի N 568-Ա
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Էդգար Մկրտչյանի 29.08.2019թ. N 1227՝ շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Էդգար Մկրտչյանին Տիգրան Մեծի փողոց, N 107 հասցեում տալ ավտոտեխսպասարկման կայանի և քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2019 թ. սեպտեմբերի 13
ք.Աշտարակ