Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2020 թվականի N 31-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

         Հիմք ընդունելով Անահիտ Եղիազարյանի 17.01.2020թ N 68 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ  կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի  ունենալով  այն  հանգամանքը, որ Անահիտ Եղիազարյանին պատկանող  գյուղատնտեսական նշանակության 2500 քմ ջրովի վարելահողի փաստացի չափագրման արդյունքում  /ծածկագիր 0634-0048/ ավել օգտագործվող 260 քմ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման կամ անվտանգության, ինչպես  նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Ճանաչել հողի սեփականատեր՝ Անահիտ Մարատի Եղիազարյանի /ծնվ. 13.10.1975թ./ սեփականության  իրավունքը 0634-0048  կադաստրային  ծածկագրով փաստացի  օգտագործվող 2760 քմ մակերեսով  գյուղատնտեսական  նշանակության ջրովի վարելահողի նկատմամբ: 

2. Քաղաքաշինության  և  հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին         /Ա. Մնացականյան,  Շ.Վահանյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:     

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2020 թ. հունվարի  21
ք.Աշտարակ