Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2019 թվականի N 776-Ա

ԶԱՐԶԱՆԴ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Հիմք ընդունելով  Զարզանդ Կարապետյանի լիազորված անձ՝ Արամ Կարապետյանի 12.12.2019թ N 1880 դիմումը, ղեկավարվելով  <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ-ին ընդունված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 15.05.2001թ. տիրապետվող և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիներին բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասին կից ավել օգտագործվող մինչև 300 քմ  հողամասը, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ. 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 

 1 Ճանաչել  Աշտարակ  համայնքի  հողի  համասեփականատերեր Զարզանդ Վոլոդյայի Կարապետյանի /ծնվ.16.09.1958թ./, Երանուհի Երջանիկի Կարապետյանի /ծնվ.05.04.1959թ./, Լիլիթ Զարզանդի Կարապետյանի /ծնվ. 12.12.1982թ./, Լուսինե Զարզանդի Կարապետյանի /ծնվ. 06.07.1984թ./ և Վլադիմիր Զարզանդի Կարապետյանի /ծնվ. 23.04.1989թ./ սեփականության իրավունքը  0227-0042 ծածկագրով 900 քմ տնամերձ  հողամասից  ավել  օգտագործվող  258 քմ  հողամասի  նկատմամբ  /ընդամենը  1158 քմ/: 

2. 0227-0042 ծածկագրով  1158 քմ հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- ք. Աշտարակ, Թամազյան փողոց, բնակելի տուն  N 52:

3.   Քաղաքաշինության և հողօգտագործման  բաժնին /Ա. Մնացականյան / 

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2019 թ. դեկտեմբերի  13
ք.Աշտարակ