Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2020 թվականի N 37-Ա

ՄԱՅԻՍ ԵՎ ԹԱԴԵՎՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՍԵՐԳՈՅԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով  Մայիս Հովհաննեսի Սերգոյանի 21.01.2020թ N 91 դիմումը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 29.06 1988թ. /ՍՄ 2806/, 2016թ. և 2017թ. վճիռները, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի և 29.12.2005թ. N 2387-Ն պահանջներով՝      

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ

 

1. Ճանաչել  Աշտարակ  համայնքի  հողի  համասեփականատերեր Մայիս Հովհաննեսի Սերգոյանի /ծնվ.21.04.1954թ./ և Թադևոս Հովհաննեսի Սերգոյանի /ծնվ.05.11.1956թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքում գտնվող  861-035;036  ծածկագրերում  հատկացված  900 քմ  տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև  20%  180 քմ հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 1080 քմ/:

2. Համասեփականատերեր Մայիս և Թադևոս  Սերգոյանների  կողմից ավել օգտագործվող 142 քմ հողամասը վաճառել նրանց հողամասի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով՝ 296496 /երկու հարյուր իննսունվեց հազար չորս հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ:

3. 861-035;036  ծածկագրերով  1222 քմ հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- ք. Աշտարակ, Նաիրյան փողոց, բնակելի տուն  N 11:

4.Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին     /Ա. Մնացականյան, Շ.Վահանյան/

-Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել  ի գիտություն: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2020 թ. հունվարի  24
ք.Աշտարակ