 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2020 թվականի N 33-Ա
222-057 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հակոբ Ավագյանի 20.01.2020թ. N 81` տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.01.2020թ. N 319 վկայագիրը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան փողոցում գտնվող տնամերձ հողամասին և ավտոտնակին /ծածկագիր՝ 222-057, 23,3քմ/ տալ 39/2 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց, շինություն N 39/2:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2020 թ. հունվարի 21
ք.Աշտարակ