Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2020 թվականի N 35-Ա

ԿԱՄՈ ՀՐԱՆՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 Հիմք ընդունելով  Կամո Հրանտի Հարությունյանի 21.01.2020թ N 85 դիմումը, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներով՝      

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ.

 

1. Ճանաչել  Աշտարակ  համայնքի  հողի  սեփականատեր Կամո Հրանտի Հարությունյանի   /ծնվ. 25.08.1962թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքում գտնվող 0347-0026 ծածկագրում  հատկացված  600 քմ  տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև  20%  116 քմ հողամասի նկատմամբ /ընդամենը՝  716 քմ/:

2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին     /Ա. Մնացականյան, Շ.Վահանյան/

-Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել  ի գիտություն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2020 թ. հունվարի  23
ք.Աշտարակ