Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2019 թվականի N 575-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Հիմք ընդունելով Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումները և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 31.08.2019թ. /ԳՄ4591/, ղեկավարվելով <Ինքնակամ  կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26 Հայաստանի Հանրապետուրյան օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով, նկատի  ունենալով  այն  հանգամանքը, որ Արևիկ, Ավետիք և Նաիրա Գևորգյաններին պատկանող  գյուղատնտեսական նշանակության 808-051 ծածկագրով 6455 քմ և 811-060 ծածկագրով 2322 քմ 3-րդ կարգի խաղողի այգիների փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 977 քմ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման կամ անվտանգության, ինչպես  նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Ճանաչել հողի սեփականատերեր՝ Արևիկ Միրզիկի Գևորգյանի /ծնվ. 11.05.1954թ./, Ավետիք Իշխանի Գևորգյանի /ծնվ. 04.03.1976թ./ և Նաիրա Իշխանի Գևորգյանի /ծնվ.24.08.1974թ./ անշարժ գույքի  սեփականության  իրավունքը 808-051 ծածկագրով 6455 քմ և 811-060 ծածկագրով 2322 քմ փաստացի  օգտագործվող 8777 քմ մակերեսով  գյուղատնտեսական  նշանակության խաղողի այգու նկատմամբ: 

2. Քաղաքաշինության  և  հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին         /Ա. Մնացականյան ,  Շ.Վահանյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:     

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2019 թ. սեպտեմբերի  20
ք.Աշտարակ