Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 75-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով  համայնքի ավագանու 21.01.2020թ. N 12-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի  1-ին մասի 24 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

 

1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 533-047 ծածկագրով 388քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
 2. Առաջին կետում նշված 388քմ հողամասից պետական գրանցման ներկայացվող 264քմ հողամասի հասցեն համարել՝
   - ք. Աշտարակ, <Վառոյի ձորակ>, 2-րդ թաղամաս, հողամաս N 76:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան / 

- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2020 թ. փետրվարի  13
ք.Աշտարակ