Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 249-Ա

ՍՄԲԱԹ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք  ընդունելով  Աշտարակ  համայնքի  հողի  սեփականատեր  Ս. Թադևոսյանի 13.05.2019թ.  N 605 դիմումը, ՀՀԿԱԱԳԿՊԿ նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանի կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգի 9/3 կետը և համասեփականատերեր՝ Արևհատ Թադևոսյանին /ծնվ. 03.10.1938թ./, Սեդրակ Թադևոսյանին  /ծնվ. 13.01.1960/, Մարգարիտ Թադևոսյանին /ծնվ. 30.11.1965թ./, Ռուստամ Բոցինյանին /ծնվ.21.09.1963թ./, Քրիստինե Բոցինյանին /ծնվ. 02.10.1984թ./, Ջուլիետա Բոցինյանին /ծնվ. 08.06.1990թ./, Արևիկ Թադևոսյանին /ծնվ. 02.08.1985թ./, Մարիամ Փահլևանյանին /ծնվ. 30.06.1962թ./ սեփականության իրավունքով պատկանող  0.268 հա վարելահողում  նախկինում հիմնել են խաղողի այգի, ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական  ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

 

1.Սմբաթ Արամայիսի Թադևոսյանի ընտանիքին սեփականության  իրավունքով  պատկանող  510-018 ծածկագրով 0.268 հա քարտեզագրման արդյունքում վարելահող հաշվառված հողատարածքը՝ ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք  խաղողի  այգու  հողերի  շարքին, առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:

2.Քաղաքաշինության և հողօգտագործման,  ֆինանսատնտեսագիտական բաժիններին              /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀԿԱԱԳԿՊԿ աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանմանը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ