Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 դեկտեմբերի 2019 թվականի N 767-Ա

ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՔԱՐԵ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Համլետ Հարությունյանի 04.12.2019թ. N 1817՝՝ տնամերձ հողամասում ինքնակամ բնակելի տունը և քարե պարիսպը օրինականացնելու մասին դիմումը և <Ա.Ռ.Մ. ՇԻՆ> ՍՊԸ-ի կողմից 02.12.2019թ. տրված բնակելի տան կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ N 281/19 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և քարե պարիսպը կառուցվել են 2001թ.-ից հետո և որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Համլետ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի <Վառոյի ձորակ>, 1-ին թաղամաս, N 14 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0030-0052/ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 73,4քմ մակերեսով բնակելի տունը և 4,56քմ մակերեսով քարե պարիսպը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 249 472 /երկու հարյուր քառասունինն հազար չորս հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ:

2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/ 

  - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2019 թ. դեկտեմբերի  09
ք.Աշտարակ