Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2020 թվականի N 78-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

   1. Աշտարակ քաղաքի 845-006 ծածկագրից 13,75քմ բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը առանց նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:

 2. Առաջին կետում նշված 13,75քմ հողամասի հասցեն համարել`

    - ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, հողամաս N 26/1:

 3.  Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/ 

  - Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                             Վ. ՍԱՖԱՐՅԱՆ

 

2020 թ. փետրվարի  17
ք.Աշտարակ