 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2020 թվականի N 80-Ա
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Գյուլնարա Գևորգի Բաբայանի 14.02.2020թ N 204 դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 10.02.2020թ. /ԳՄ 858/, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գյուլնարա Գևորգի Բաբայանին և Կարեն Վաղինակի Վարդանյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 2500 քմ ջրովի վարելահողի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 0831-0012/ ավել օգտագործվող 634 քմ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել հողի համասեփականատերեր՝ Գյուլնարա Գևորգի Բաբայանի /ծնվ.05.01.1954թ./ և Կարեն Վաղինակի Վարդանյանի /ծնվ.23.02.1985թ./ սեփականության իրավունքը 0831-0012 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 3134 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին /Ա. Մնացականյան, Շ.Վահանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ՍԱՖԱՐՅԱՆ
2020 թ. փետրվարի 17
ք.Աշտարակ