Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2019 թվականի N 576-Ա

ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՄՅՈՒՍ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՑԱԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Սամվել Հակոբյանի 10.09.2019թ. N 1302` սեփականության իրավունքով իրենց պատկանող  բնակարանին կից ինքնակամ կցակառույցը օրինական ճանաչելու մասին դիմումը և համասեփականատերերի գրավոր համաձայնությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի III բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ ինքնակամ կցակառույցը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Սամվել Հակոբյանին և մյուս համասեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող  Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց, N 23 շենք, N 19 հասցեում գտնվող բնակարանին կից ինքնակամ կառուցված 16,58քմ արտաքին մակերեսով կցակառույցը ճանաչել օրինական:

2. 1-ին կետում նշված բնակարանի շենքի ծավալից դուրս գտնվող 16,58քմ ինքնակամ կցակառույցի օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 12 932 /տասներկու հազար ինն հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ:

 3. Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի N23 բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև շենքի օրինական ճանաչված կցակառույցների պարագծով դրա տակ գտնվող 1269,5քմ հողամասը համաձայն հաստատված հատակագծի անհատույց` բաժնային սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

 4. Քաղաքաշինության  և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/ 

  - Սույն որոշման 1, 2 և 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                             Վ. ՍԱՖԱՐՅԱՆ

 

2019 թ. սեպտեմբերի  20
ք.Աշտարակ