 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2020 թվականի N 72-Ա
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 07/02/2020 Կ-07022020-02-0037 գույքի նկտմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համասեփականատերեր Գնել և Գարեգին Շահբազյաններին պատկանող գյուղատնտեսական նշանակության 7100 քմ պտղատու հնդավոր այգին փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 0637-0002/ ավել օգտագործվող 175 քմ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել հողի համասեփականատերեր՝ Գնել Շահբազի Շահբազյանի /ծնվ.03.01.1965թ./ և Գարեգին Շահբազի Շահբազյանի /ծնվ.12.01.1963թ./ սեփականության իրավունքը 0637-0002 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 7275 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտղատու հնդավոր այգիու նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին /Ա. Մնացականյան, Շ.Վահանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2020 թ. փետրվարի 12
ք.Աշտարակ