Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2019 թվականի N 774-Ա

ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 29.11.2019թ. N Կ-29112019-02-0105 որոշումը և <Ա.Ռ.Մ. ՇԻՆ> ՍՊԸ-ի կողմից 11.12.2019թ. տրված բնակելի տան և տնտեսական շինության կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ N 285/19 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IIբաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ ինքնակամ բնակելի տունը և տնտեսական շինությունը կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը և բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանները` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ քաղաքի Կոմիտասի փողոց, N 4 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0087-0015/, Սամվել Աբրահամի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում 277,65քմ մակերեսով ինքնակամ բնակելի տունը /բացառությամբ 1-ին հարկի 11,3քմ մակերեսով բաց պատշգամբի/, 105,5քմ ընդհանուր մակերեսով տնտեսական շինությունը և քարե պարիսպը ճանաչել օրինական:

2. Քաղաքաշինության  և հողօգտագործման,  ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/ 

  - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2019 թ. դեկտեմբերի  13
ք.Աշտարակ