Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 դեկտեմբերի 2019 թվականի N 768-Ա

ՆՇԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

  Հիմք ընդունելով Շուշանիկ Սիմոնյանի 04.12.2019թ  N 1823 դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 01.11.2019թ. /ԳՄ 6469/ ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի և 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով՝      

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ.

 

1. Ճանաչել  Աշտարակ  համայնքի  հողի  համասեփականատերեր Նշան Արամայիսի Սիմոնյանի /ծնվ. 10.04.1936թ./, Արտավազդ Նշանի Սիմոնյանի /ծնվ.10.04.1959թ./, Շուշանիկ Մեխակի Սիմոնյանի /ծնվ.25.03.1960թ./, Լիլյա Արտավազդի Սիմոնյանի /ծնվ.19.06.1980թ./, Սեդա Արտավազդի Սիմոնյանի /ծնվ.20.12.1982թ./ և Աննա Արտավազդի Սիմոնյանի /ծնվ.09.11.1990թ./   սեփականության իրավունքը Աշտարակ համայնքում գտնվող   859-140  ծածկագրում  հատկացված 1000 քմ  տնամերձ հողամասից ավել օգտագործվող  մինչև  20% 14 քմ հողամասի նկատմամբ  /ընդամենը՝  1014 քմ/:

2. 859-140 ծածկագրով  1014 քմ հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- ք. Աշտարակ, Լինչի փողոց, բնակելի տուն N 71:

3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին      / Մ. Մնացականյան, Շ.Վահանյան/

-Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել  ի գիտություն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2019 թ. դեկտեմբերի  09
ք.Աշտարակ