Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 74-Ա

ՄՈՒՇԵՂ ԿՈԼՅԱՅԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Մուշեղ Գալստյանի 25.12.2019թ. N 1981 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 24.12.2019թ. N 7885 վկայագիրը և <Ա.Ռ.Մ. ՇԻՆ> ՍՊԸ-ի կողմից 29.01.2020թ. տրված բնակելի տան կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ N 15/20 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն և 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ ինքնակամ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թ. մայիսի 15-ը և բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանները` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0365-0005/, Մուշեղ Կոլյայի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում 126,9քմ մակերեսով ինքնակամ բնակելի տունը ճանաչել օրինական:

2. Օրինականացված բնակելի տան հասցեն համարել՝

  - ք. Աշտարակ, <Մուղնի>, 6-րդ թաղամաս, բնակելի տուն N 106:

3. Քաղաքաշինության  և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/ 

  - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ