Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 251-Ա

ԿԱՐԻՆԵ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Աշտարակ քաղաքի առկա քարտեզները և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ԳՄ 1906/, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժին/ որոշման, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված բնակելի տունը կառուցվել էմինչև 2001թ. մայիսի 15-ը և բավարարում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները` 

ՈՐՈՇՈՒՄԵՄ.

1. Կարինե Վոլոդյայի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց, N 139 հասցեում գտնվող տնամերձ հողամասում մինչև 2001թ. մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 160,14քմ մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:

 2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/ 

  - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ