Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1620
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Ապարանյան ձմեռ
ԵՐԲ
2019,Փետրվար 16 ժամը՝ 11:00 15:00
ՎԱՅՐ

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա գտնվող 2050-2200մ բարձրություն ունեցող Խաչասարի (Լենինի սար, Ապարան-Լուսագյուղ ճանապարհին) հատվածում։

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
(Երիտասարդների օրհնության օր - փետրվարի 16)

Ապարան համայնքը գտնվում է Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա: Հաշվի առնելով համայնքի բարենպաստ բնակլիմայական պայմանները,  աշխարհագրական դիրքը և ռելիեֆը, ձմեռային տուրիզմի և սպորտաձևերի զարգացման լայն հնարավորությունները (երկարատև և արևոտ ձմեռներ,  ձյան հաստ շերտ՝ 0,5-2մ)՝  Ապարանի համայնքապետարանը և Եվրասիա  ԲՀԿ-ն նախատեսել են վերականգնել նախկինում ավանդույթ եղած ամենամյա մարզամշակութային միջոցառումը և ապարանյան կոլորիտը (ազգային երգ ու  պար, մշակույթ):

Քանի որ միջոցառման օրը համընկնում է Սուրբ Սարգսի՝ Երիտասարդների օրհնության օրվա և Տյառնընդառաջի տոների հետ, միջոցառումը ներառելու է Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի հին-ավանդականծիսակատարությունները, ինչպես նաև տոներին նվիրված հին-ավանդական երգ ու պար:
Միջոցառման մարզական մասը բաղկացած է լինելու մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Մրցութային խաղերի հաղթողները ստանալու են դրամական պարգևատրումներ, մեդալներ, պատվոգրեր:

Մրցութային խաղեր՝
• Դահուկավազք
• Լեռնադահուկներով մրցույթ
• Բազկամարտ
• Կշռաքար բարձրացնել
•Ձնագնդիների առաջնություն

Սիրողական խաղեր՝
• Պարան ձգել
• Բերդ գրավել
• Ձնեմարդ պատրաստել
• Լավագույն նշանառու
• Լավագույն քարշակ
• Խաղ սահնակներով

Ցուցադրական ելույթներ՝
• Թաեքվանդոյի ցուցադրական ելույթ
• Հեծանվային հնարքներ

Լինելու են նաև ապարանյան տարբեր արտադրանքներ ներկայացնող տաղավարներ: Ժողովրդին հյուրասիրվելու են թեյ, մուրաբա, օշարակ, Գնթունիքի հացաբուլկեղենը, անուշեղենը և այլն:
Միջոցառման նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը, կազմակերպել համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցը։

Միջոցառմանը մասնակցելու են Ապարան համայնքի 21 վարչական տարածքների բնակիչներ, Հայաստանի տարբեր մարզերից հյուրեր, զբոսաշրջիկներ, ՀԿ-ներ, միջազգային և պետական կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ հետաքրքրված անձիք։

ՕՐԱԿԱՐԳ

2019թ., փետրվարի 16, ժամը՝ 11:00-15:00
Վայրը՝ Ապարանի Խաչասար(Ապարան-Լուսագյուղ ճանապարհի հարևանությամբ).

11:00-11:25՝ Միջոցառման հանդիսավոր բացում (ողջույնի խոսք, մրցող խմբերի դրոշակներով քայլերթ դեպի միջոցառման հրապարակ)

11:25-11:30՝ Քահանայի կողմից երիտասարդների օրհնության կարգ

11:30-12:00՝ Տոնական միջոցառման գեղարվեստական մեկնարկ, Սուրբ Սարգսի տոնակատարություն

12:00-14:00՝ Մրցութային և սիրողական խաղերի մեկնարկ

13:00՝ Կվառվի Տյառնընդառաջի խարույկը

14:30-15:00՝ Մրցութային խաղերի հաղթողների պարգևատրում

15:00՝ Միջոցառման ավարտ:

 


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԵՐ
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգ
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner