Հիմք ընդունելով Նելլի Առաքելյանի 03.11.2025թ. N 15790 դիմումը, բնակավայրերի նշանակության հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք, Կոշ բնակավայրում գտնվող, 0.12 հա հատկացված հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-061-0055-0027/ ավել օգտագործվող 0.174հա /ընդհամենը 0.294 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Շուշան Զավենի Առաքելյանի /ծնվ. 27.08.1962թ./, Նելլի Լեռնիկի Առաքելյանի /ծնվ. 01.02.1982թ./, և Շողիկ Լեռնիկի Առաքելյանի /ծնվ. 02.11.1983թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող, 02-061-0055-0027 կադաստրային ծածկագրում հատկացված 0.12 հա բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0.174հա հողամասի /ընդհամենը 0.294 հա/ նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: