Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 348
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 154-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2025 թվականի N 154-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռաֆի Ահարոնյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի 27.10.2025թ. N 14250, Իսկուհի Հարությունյանի ներկայացուցիչ Թամարա Մանուկյանի 28․10․2025թ․ N 14534 և Արա Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանի 30.10.2025թ. N 15025՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0245-0001 ծածկագրով, Էդուարդ Ռաֆիկի Ահարոնյանին և Ռաֆի Էդուարդի Ահարոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,4968հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 02-116-0108-0139 ծածկագրով, Իսկուհի Մնացականի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2838հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0228-0001 ծածկագրով, Արա Վահրամի Մանուկյանին և Գոռ Մնացականի Արշակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,242հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


Կողմ -17

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner