Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 348
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 153-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2025 թվականի N 153-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գագիկ Համբարձումյանի 03․10․2025թ․ N 13117, Տիգրան Հովհաննիսյանի 07․10․2025թ․ N 13227, Սերժ Մանուկյանի 20․10․2025թ․ N 13841, Լուսիկ Մինասյանի և Սմբատ Խեչումյանի 21․10․2025թ․ N 13895, Դավիթ Ալեքսանյանի 24․10․2025թ․ N 14091 և Սամվել Սահակյանի 27.10.2025թ. N 14326 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մ. Բագրատունու փողոց, N 9/2 հասցեում գտնվող, 02-001-0172-0525 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 78քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0172-0012 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Գագիկ Ալբերտի Համբարձումյանին:

2. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-061-0150-0048 ծածկագրով 0,383հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-061-0150-0040 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Տիգրան Հայկի Հովհաննիսյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ե․ Չարենցի փողոց, N 25/2 հասցեում գտնվող, 02-001-0083-0065 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 67քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0083-0003 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Սերժ Հմայակի Մանուկյանին, Գայանե Վոլոդյայի Ղարիբյանին, Նաիրա և Աննա Սերժի Մանուկյաններին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0644-0035 ծածկագրով 0,04567հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 370 000 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Լուսիկ Հովհաննեսի Մինասյանին և Սմբատ Սամսոնի Խեչումյանին:

5. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի Հովսեփ Բ Փարպեցու փողոց, N 15/1 հասցեում գտնվող, 02-110-0025-0070 ծածկագրով 95քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 550 000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-110-0025-0045 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Դավիթ Ռաֆիկի Ալեքսանյանին:

6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Պ․ Պռոշյան փողոց, N 60/4 հասցեում գտնվող, 02-001-0039-0172 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 12քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0039-0147 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Սամվել Սերոբի Սահակյանին:

 


Կողմ -17

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner