Հիմք ընդունելով Էմիլ Կարապետյանի 22.05.2025թ. N 6275 բնակավայրերի նպատակային նշանակության հողամասում ինքնակամ կառուցած շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը, որը կառուցվել է 2006թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և կառուցված չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Էմիլ Հայկունու Կարապետյանին /ծնված 18.11.1989թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, 23-րդ փողոց, N 5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-112-0088-0044, հաշվառման ծածկագիր՝ 2023VB7RAU/ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասում՝ 2006 թվականին կառուցված, 219.3 քմ արտաքին մակերեսով ինքնակամ բնակելի տունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 431802 /չորս հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր երկու/ ՀՀ դրամ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: