Հիմք ընդունելով Գևորգ Մելքոնյանի 21.05.2025թ. N 6196՝ տնամերձ հողամասում ինքնակամ շինությունը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և ծածկը, որոնք կառուցվել է 2016թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Գևորգ Վազգենի Մելքոնյանին /ծնված 22.10.1973թ./ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0141-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում կառուցված՝ 137.66 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը /կառուցված 2016թ./ և 2.65 քմ մակերեսով պարիսպը /կառուցված 2016թ., հաշվառման ծածկագիր 2023S2GQH5/ ճանաչել օրինական և բնակելի տան ու պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 234799 /երկու հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին
/Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: