Հիմք ընդունելով Վելիսոն Սանթրոսյանի 15.11.2024թ. N 12942՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ քաղաքի ՌՖԷԻ գիտավան թաղամասում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0780-0004-ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 35,2քմ բնակավայրերի նշանակության հողամասի վրա կառուցված 35,2քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 33քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023HZX56J/:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, ՌՖԷԻ գիտավան թաղամաս, ավտոտնակ N 87/22:
3. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակով ծանրաբեռնված 02-001-0780-0004 ծածկագրից 35,2քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Վելիսոն Արտավազդի Սանթրոսյանին գնելու օրինական ճանաչված 35,2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1673 /մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 35,2քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 2887,5 /երկու հազար ութ հարյուր ութսունյոթ ամբողջ հինգ տասնորդական/ ՀՀ դրամ:
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: