Հիմք ընդունելով Լուսինե Բարսեղյանի 19.11.2024թ. N 13081՝ բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 07-050-0014-0002, 0,12 հա/ տալ 2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 19-րդ փողոց, բնակելի տուն N 2:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: