Հիմք ընդունելով Հայաստան Ստեփանյանի 11.11.2025թ. N 16273՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Նոր Երզնկա բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-050-0006-0004/ տալ 35/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 4-րդ փողոց, 35/2 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: