Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հուլիսի 2020 թվականի N 311-Ա

102-026 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԲԱԺԱՆՎՈՂ ՄԱՍԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Հովհաննես Գևորգյանի 22.06.2020թ. N 733` բնակելի տան և հողամասի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Աշտարակ քաղաքի Արարատյան փողոցի N 23 հասցեում գտնվող /ծածկագիր` 102-026, 750քմ/ բնակելի տան և տնամերձ հողամասի բաժանվող մասին /292քմ / տալ 23/1 համարը և հասցեն համարել`

-ք. Աշտարակ, Արարատյան փողոց, բնակելի տուն N 23/1:

Հողամասի մնացած 458քմ մակերեսով մասի և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝

-ք. Աշտարակ, Արարատյան փողոց, բնակելի տուն N 23:

2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/ 

  Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2020 թ. հուլիսի  07
ք.Աշտարակ