Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի N 1243-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Վ․ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ N 17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՈՒՌԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Հարություն Վարսանյանի 08.04.2024թ. N 3939՝ իր սեփականությունը հանդիսացող շենքում ինքնակամ բացված պատուհաններն ու դուռն օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի 8․1 կետի պահանջներով, 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հարություն Ասատուրի Վարսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ քաղաքի Վ․ Պետրոսյան փողոց N 17 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0865-0008/ հասարակական նշանակության շենքում ինքնակամ բացված չորս պատուհաններն ու դուռը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվեհամարին վճարել 13 625 /տասներեք հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/ 

       - Սույն որոշման 1-ին կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2024 թ. ապրիլի  12
ք.Աշտարակ