 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2022 թվականի N 1026-Ա
ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լենորա Թեմուրի Պողոսյանի 20.05.2022թ N 2245 դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Լ. Պողոսյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված 0,10 հա տնամերձ հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0082-0020/ ավել օգտագործվող 0,0053 հա /ընդհամենը 0,1053/հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Լենորա Թեմուրի Պողոսյանի /ծնվ.20.09.1950թ./, Լիլիթ Սամվելի Մկրտչյանի /25.09.1974 թ./ և Լիանա Սամվելի Մկրտչյանի /18.07.1977 թ./ սեփականության իրավունքը 02-028-0082-0020/ կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0,0053 հա մակերեսով /ընդհամենը 0,1053 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2022 թ. մայիսի 25
ք.Աշտարակ