 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2022 թվականի N 2309-Ա
ԱՆՆԱ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆԵՐԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արթուր Գաբրիելյանի 23.09.2022թ. N 4670՝ շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աննա և Արթուր Գաբրիելյաններին Աշտարակ համայնքի, Փարպի բնակավայր, Ղ. Փարպեցու փողոց N 18 հասցեում տալ թոնրատան կցակառույցի և ծածկոցի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2022 թ. սեպտեմբերի 26
ք.Աշտարակ