Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2022 թվականի N 1028-Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Անդրանիկ Սարգսյանի 20.04.2022թ. N 1637 դիմումը՝  իր սեփականությունը հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված արտադրական նշանակության շինություններն օրինականացնելու մասին, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի պահանջներով, նկատի ունենալով, որ սեփական հողամասում 2020թ. կառուցված ինքնակամ շինությունները բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Անդրանիկ Սամվելի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N 109 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0376-0043/ 2028քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասում ինքնակամ կառուցված 45,5քմ ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունը և ծածկոցը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 134 384 /մեկ հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ /հաշվառման ծածկագիր՝ 2022M1UR0W/:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/ 

- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2022 թ. մայիսի  25
ք.Աշտարակ