 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հուլիսի 2020 թվականի N 313-Ա
ՆԱՎԱՍԱՐԴ ԿԱՌԼԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նավասարդ Պետրոսյանի 06.07.2020թ. N 805 դիմումը՝ իր սեփականությունը հանդիսացող, բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շենքը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին, <Ա.Ռ.Մ. ՇԻՆ> ՍՊԸ-ի կողմից 11.03.2020թ. տրված շենքի կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ N 60/20 դրական եզրակացությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի պահանջներով, նկատի ունենալով, որ սեփական հողամասում 2020թ. կառուցված ինքնակամ շենքը և օժանդակ շինությունները բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Նավասարդ Կառլենի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի Չարենցի փողոց N 33 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0083-0045/ 520քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 690,2քմ մակերեսով հասարակական նշանակության շենքը և 26քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունները ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 3724240 /երեք միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 520քմ հողամասի գործառնական նշանակությոնը առանց նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2020 թ. հուլիսի 08
ք.Աշտարակ