Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 1605-Ա

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Գնել Վարդգեսի Մխիթարյանի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 10/06/2025 N Կ-10062025-02-0206 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ, ք․ Աշտարակում գտնվող Գնել Վարդգեսի Մխիթարյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 0.0750 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0178-0035/ ավել օգտագործվող 0.001 հա /ընդամենը 0.0760 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Գնել Վարդգեսի Մխիթարյանի /ծնվ. 03.05.1962թ./ և Անահիտ Ռաֆիկի Մովսիսյանի /ծնվ. 02.08.1962թ./ սեփականության իրավունքը 02-001-0178-0035 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.001 հա մակերեսով /ընդամենը 0.0760 հա/ հողամասի նկատմամբ:

2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2025 թ. հունիսի  12
ք.Աշտարակ