Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2024 թվականի N 4211-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0191-0011-ից ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ գործառնական նշանակության 0.01064 հա հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված, որպես հասարակական կառուցապատման:

2. 02-001-0191-0011-ից ծածկագրից 0.01064 հա հողամասի հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Ն. Աշտարակեցու փողոց, հողամաս N 3/7:

3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/

- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2024 թ. նոյեմբերի  12
ք.Աշտարակ