Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2025 թվականի N 435-Ա

16․02․2004թ․ Ս․Մ․ 400 ՄՐՑՈՒՅԹՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Մյասնիկ Մալխասյանի խնամակալ Անդրանիկ Մալխասյանի 10.02.2025թ. N 1294 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Կողմերի համաձայնությամբ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող 20,1հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և Մյասնիկ Ժորայի Մալխասյանի միջև 16․02․2004թ․ կնքված Ս․Մ․ 400 վարձակալության պայմանագիրը համարել լուծված:

2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/

    - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2025 թ. փետրվարի  14
ք.Աշտարակ