 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 320-Ա
ԿԱՐԵՆ ՌԱՖԻԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կարեն Հովսեփյանի 17.03.2020թ. N 384՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը կառուցվել է 2010թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Կարեն Ռաֆիկի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի <Վառոյի ձորակ>, 3-րդ թաղամաս, N 67 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0024-0014/ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 47,37քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 151584 /մեկ հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Աշտարակ