 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հուլիսի 2020 թվականի N 319-Ա
ՋԱՆԻԲԵԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աշտարակ համայնքի ղեկավարի 27.05.2020թ. N 117-Ա կարգադրությամբ և 21.05.2020թ. N 37-Ա Աշտարակ համայնքի ավագանու որոշմամբ աճուրդի է ներկայացվել Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի հմ. 73/7 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, կիսակառույց շինություններն ու պարիսպը և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.33274 հա հողամասը՝ 23400000 դրամ մեկնարկային գնով: Կայացված աճուրդում 24600000 ՀՀ դրամ առավելագույն գնով հաղթող է ճանաչվել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի հմ.28/12 հասցեի բնակիչ Ջանիբեկ Վարազդատի Նիկոլյանը, որի մասին 29.06.2020թ. կազմվել է անշարծ գույքի աճուրդով վաճառելու մասին թիվ 14 արձանագրությունը:
Հիմք ընդունելով անշարժ գույքը աճուրդով վաճառելու մասին 29.06.2020թ. թիվ 14 արձանագրությունը և ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել Աշտարակի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 29.06.2020թ. թիվ 14 արձանագրությունը և Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոցի հմ. 73/7 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝/ կիսակառույց շինություններն ու պարիսպը և դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.33274հա բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը/ 24600000 դրամով օտարել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց հմ.28/12 հասցեի բնակիչ Ջանիբեկ Վարազդատի Նիկոլյանին:
2.Կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել Ջանիբեկ Նիկոլյանին՝ Աշտարակի համայնքապետարանի 900445101141 հաշվարկային հաշվին աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված 24600000 դրամից մուծել 8130000 / ութ միլիոն մեկ հարյուր երեսուն հազար/ դրամ, ինչպես նաև աճուրդի անցկացման օրը մուծված 1170000 / մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար/ նախավճարը, իսկ 15300000 / տասհինգ միլիոն երեք հարյուր հազար/ դրամը մուծել համայնքապետարանի 900445101463 հաշվակային հաշվին՝ որպես հողամասի կադաստրային արժեք:
Ընդունել ի գիտություն, որ վճարման անդորագրերը հանդիսանում են սույն որոշման անբաժանելի մասը:
4. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2020 թ. հուլիսի 08
ք.Աշտարակ